ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Խոշոր ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին
17:00, 18.08.2019 | mamul.am
23422 | 0

Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղից դեպի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան գլորվել է մոտակա ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Ե., ծնված 1982թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:11-ին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Դավիթ Բ-ը (ծնված 1989թ.) և Հովհաննես Կ-ը (ծնված 1989թ.), հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր