ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հեղափոխությունը ոչ միայն իշխանափոխություն, այլ նաև հատուցում է ենթադրում». Գևորգ Գալստյան
16:30, 19.08.2019 | mamul.am
3307 | 0

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, մասնագիտությամբ քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ֆենոմենը. բարուց և չարից անդին

Փոխվում են հեղափոխության իրականացման մեթոդները, փոխվում են հեղափոխականները, փոխվում է ամեն բան, սակայն հեղափոխություններից և հեղափոխականներից ժողովրդի ակնկալիքը միշտ նույնն է` հավասարության և արդարության հաստատում:
Հեղափոխությունը կեղեքված ժողովրդի` դժնդակ կոհորտայից վրեժխնդիր լինելու արդարացի իրավունքից է ծնվում: Եվ այո, հեղափոխությունը ոչ միայն իշխանափոխություն, այլ նաև հատուցում է ենթադրում: Չի կարելի խեղդել այն ձգտումներն ու պահանջները, որոնց իրագործման երազանքը ժողովրդին մղել է հեղափոխության: Հետհեղափոխական հասարակությունը ոչ թե արդարացումներ, այլ արդարություն է ակնկալում: Հարկ եղած դեպքում պետք է պատռել ու աղբամանը նետել մինչ այդ ստորագրված յուրաքանչյուր փաստաթուղթ, որը սպառնում է արդարության հաստատմանը: Իսկ ով է ասել, որ չի կարելի նույն կերպ վարվել ռեպրեսիվ իշխանությունների կողմից մինչ հեղափոխությունը ձեռք բերված միջազգային համաձայնությունների հետ նույնպես: Ի վերջո. Հեղափոխությունը ամենաֆանտաստիկ և ամենառոմանտիկական քաղաքական գործընթացն է, որի ֆանտաստիկությունը սիմվոլների մեջ պարպելը հանցանք է, ուղղակի հանցանք: Հեղափոխության բացառիկությունը` անհնարինը հնարավոր, իսկ հնարավորը իրական դարձնելու մեջ է:

Հ.Գ.
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԱԶԱՆՔԻ ԱՌԱՔԻՉՆԵՐ ԵՆ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր