Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.10, EUR 524.47, RUB 7.42, GBP 590.36
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հետքերը վերացնելու նպատակով բենզինով հրկիզել է դիակը. մանրամասներ՝ Պուշկինո գյուղում կատարված սպանությունից
12:00, 19.08.2019

Օգոստոսի 17-ին, ժամը 23.30-ին, ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության «911» ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվել է 1973 թ. ծնված Ժիրայր Բասմաջյանի` Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցը, իսկ ամառանոցի խոհանոցում հայտնաբերվել է Ժիրայր Բասմաջյանի կիսամոխրացած դիակը:
Դիակը օգոստոսի 18-ին նախնական զննության է ենթարկվել փորձագետի կողմից. պարզվել է, որ դիակի վրա առկա են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ժիրայր Բասմաջյանի ամառանոցում վերջինիս և Գարգառ գյուղի 20-ամյա մի բնակչի միջև անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և հարվածել են միմյանց, ապա երիտասարդը խոհանոցի սեղանից վերցնելով դանակը՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել Ժ. Բասմաջյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով բենզինով հրկիզել է Ժ. Բասմաջյանի դիակը և ամառանոցը: Այնուհետև իրենց տանը հագուստը փոխել է, դեպքի պահին հագին եղած արյունոտ հագուստը և կոշիկները դրել է պոլիէթիլենային տոպրակը և նետել Գարգառ գյուղի մոտով անցնող Չայլաղ գետը:
Կատարված քննչական փորձարարության և որոնողական միջոցառումների արդյունքում հրկիզված ամառանոցում, կիսայրված վիճակում, հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի շեղբի վրա առկա են եղել արնանման հետքեր:
20-ամյա երիտասարդը նույն օրը, ժամը 18.50-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր