ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Չարժե դրա հետևում քաղաքական հերոսություն տեսնել». Հայկ Մարտիրոսյան
05:05, 20.08.2019 | mamul.am
5021 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հայաստանը նորմալ պետություն դարձած լիներ, Տավուշի հատվածում դիրքեր առաջ տալը չէր համարվի բացառիկ, հերոսական մի բան: Կհամարվեր շարքային, հերթական, անհրաժեշտ մի բան բանակի` իր պարտավորությունները, կրկնում եմ` իր պարտավորությունները կատարելու հերթական դրսևորում: Հրաշալի նորություն է, անշուշտ, կեցցեն զինվորականները, բայց չարժե դրա հետևում քաղաքական հերոսություն տեսնել: Իրեն հարգող երկիրը պարտավոր է դա անել և դա պետք է շարքային, ընթացիկ գործողություն դառնա: Պարտվողական հոգեբանությունից և մտածողությունից ազատվել է պետք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր