ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ». ակտիվիստը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո
13:55, 19.08.2019 | mamul.am
3841 | 0

«Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակն այլ կերպ էր ներկայացվում»,- Ամուլսարի հարցի վերաբերյալ քննարկումից դուրս գալով՝ ասաց բնապահպան-ակտիվիստ Աննա Շահնազարյանը: Վերջինը տեղեկացրեց, որ քիչ անց ավտոերթով կուղևորվեն Ջերմուկ, որտեղ իրենց են սպասում ջերմուկցիները:

Բնապահպան Անի Խաչատրյանն էլ նշեց, որ մանրամասներ չի կարող հաղորդել՝ հավելելով, որ բոյկոտել է քննարկումը և դուրս եկել:

Հիշեցնենք, որ Բաղրամյան 26 հասցեում վարչապետը Ամուլսարի հարցով քննարկում է անցկացնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր