ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իսրայելի վարչապետի կինը Կիևում գետնին է նետել աղ ու հացը
14:40, 19.08.2019 | mamul.am
34908 | 1

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը` Սառա Նեթանյահուն, սկանդալ է բարձրացրել դեպի Կիև ուղևորվող օդանավում: Այս մասին հայտնում է Ynet պարբերականը:
Հայտնի է, որ Նեթանյահուի տիկնոջը դուր չի եկել այն, որ անձնակազմի հրամանատարը չի բարեհաճել բարևել նրան: Սառա Նեթանյահուն զայրացած գնացել է օդաչուների խցիկ, սակայն նրան չի հաջողվել տեսնել օդաչուին:
Օդանավակայանում իսրայելցի ամուսիններին դիմավորել են ուկրաինական ավանդական աղ ու հացով: Նշվում է, որ ինքը՝ Նեթանյահուն, կտրել է հացը, թաթախել աղի մեջ ու համտեսել: Հետո մի կտոր էլ փոխանցել է կնոջը՝ Սառային, սակայն վերջինը հացը նետել է գետնին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր