ՌԴ ՆԳՆ քննիչները լրացուցիչ հետաքննություն են սկսել «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին ղեկավար Դանիիլ Խաչատուրովի դեմ։ Քննիչները ստուգում են նրա կողմից կատարված գործարքները մինչև «Открытие» բանկին ընկերությունը փոխանցելու գործարքի կնքումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ «Մոսկվայի ՆԳՆ գլխավոր քննչական բաժնի քննիչները հետաքննություն են սկսել «Ռոսգոսստրախ»-ի նախկին սեփականատեր Դանիիլ Խաչատուրովի նկատմամբ: Ներկայումս ստուգվում են կողմից հաստատված գործարքները, որոնք կնքվել են նախքան բանկի հետ վերակազմավորումը: |