ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արագ արձագանքման խումբն Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում է անցկացնում
16:40, 19.08.2019 | mamul.am
2409 | 0

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:

Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

հանրային կապերի բաժին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր