ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Իմ հարցադրումներն այդպես էլ չստացան պատշաճ պատասխաններ». Շիրակ Բունիաթյան
09:55, 20.08.2019 | mamul.am
2744 | 0

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Ներդրումների մասին իմ հարցադրումներն այդպես էլ չստացան պատշաճ պատասխաններ: Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների, ավագանու, համայնքապետի և ուսուցչական կազմի, ինչպես նաև Ջերմուկում զբոսաշրջային ոլորտում բիզնեսով զբաղվող մարդկանց հետ։ Այս մարդիկ ամեն մեկը մի քանի միլիոն դոլար են ներդրել տարիների ընթացքում իրենց այդ բիզնեսների մեջ, որի արդյունքում ստեղծվել է տնտեսական կայուն ճյուղ դրանից բխող կայուն աշխատատեղերով։ Այսօր Ջերմուկ քաղաքում գործող այդ բիզնեսներն ապահովում են ինչպես Հայաստանցի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների զգալի մասի հանգիստը։ Այդ բիզնեսների արդյունքում Ջերմուկը հարակից բնակավայրերի համար դարձել է իրենց բերք ու բարիքի և գյուղմթերքների համար շահավետ իրացման շուկա։ Ես հարց տվեցի պարոն վարչապետին. «Պարոն վարչապետ դուք` որպես երկրի ղեկավար, երաշխավորում եք այս մարդկանց, որ Ամուլսարում հանք շահագործելու դեպքում իրենց բիզնեսները չեն վերանալո՞ւ:
Նա քննչական մարմնին հարցնում է, թե այդ ոլորտում փորձաքննություն արվե՞լ է։
Դե պարզվում է, որ չի արել, դա վկայում են նաև առողջարանի տերերը։ Փաստորեն չկա երաշխիք և ՎԵՐՋ։ Այսպիսով, միակ երաշխիքն այն պիտի լինի, որ Սևանի պես պատգամավորները կգան էստեղից «լայվեր» կանեն, կերդվեն, որ ամեն ինչ մաքուր ա օկեյա դե հետո էլ վարչապետ ՓԱՇԻՆՅԱՆԸ երևի ուղիղ միացումով կոչ կանի, որ մարդիկ գան Ջերմուկ բուժվելու և հանգստանալու։ Բայց իրականում սա շատ լուրջ խնդիր է։ Այն տնտեսագետները պիտի առաջ քաշեն և քննարկեն վարչապետի հետ։ Պիտի նժարին դրվի տնտեսական այս երկու ճյուղերը (ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ կամ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ) Ջերմուկի պարագայում և ընտրվի երկարաժամկետ կայուն և որ ամենակարևորն է անվնաս ոլորտը։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր