ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հանքի շահագործման որոշմանը հակված լինելու Ն. Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ». Արթուր Սաքունց
10:20, 20.08.2019 | mamul.am
3498 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ուղիղ եթերում, չներկայացրեց գեթ մեկ տնտեսական փաստարկ, թե ինչու պետք է շահագործել Ամուլսարի հանքը։ Ենթադրենք` որևէ վնաս չի տալու հանքի շահագործումը բնությանը, որը, իհարկե, աբսուրդ է, բայց որն է պետության և քաղաքացիների շահը, որոնք որևէ կերպ առանձնացված չեն կարող դիտարկվել։ Այնպիսի տպավորություն է, թե ՀՀԿ իշխանության որոշումը, հանքի շահագործման վերաբերյալ, իդեալական և հիմնավոր է համարվում։ Չեմ ասում, թե հենց այդպես է մտածում նոր իշխանությունը (որպես վկա՝ հայտնի գաղտնի զեկույցի հնչեցված գնահատականը), բայց երկու քայլանի կոմբինացիան հանքը շահագործելու իրավունք ստացած ձեռնարկությունների փոփոխության, արդեն իսկ լուրջ ուսումնասիրության հարց պետք է լիներ։ Ինչևէ, հանքի շահագործման որոշմանը հակված լինելու Ն. Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ։ Բայց, այն, որ փակվում է ԱԺ այգին ցուցարարների առջև, ու ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ավելի շուտ վկայում է բուն շարժառիթի թեմայից խուսափելու կամ քողարկելու մասին։

Քրեական գործ պետք է հարուցել ոչ թե «Լիդիանի» դեմ կամ ցուցարարների դեմ, այլ հանքի շահագործման` ի սկզբանե ողջ կասկածելի գործընթացի հիմքով. ում մտքով անցավ շահագործել հանքը, ինչու նման ծրագիր կամ գաղափար ծնվեց, ինչպես են իրականացվել հետազոտման թույլտվության ողջ գործընթացը։

Ոչ թե պետք է ելնել «Լիդիանի»` արդեն շահագործողի դե յուրե փաստից, այլ այդ կարգավիճակը ձեռք բերելու ողջ նախորդած գործընթացը։

Բոլոր հարցերին պետք է տրվեն պատասխաններ, ոչ թե միայն նրանց մի մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր