ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մանչեսթր Սիթի»-ի նախագահի հետ
13:50, 20.08.2019 | mamul.am
3554 | 0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթրում հանդիպել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։

Քալդուն Ալ Մուբարաքը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է The City Football Group հոլդինգի գործունեությունը, որին էլ պատկանում է անգլիական «Մանչեսթր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանրապետության նախագահը նաև շրջայց է կատարել «Մանչեսթր Սիթի»-ի ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին։ Քալդուն Ալ Մուբարաքի հրավերով նախագահ Սարգսյանը մարզադաշտում դիտել է անգլիական պրեմիեր լիգայի «Մանչեսթր Սիթի»-«Թոթենհեմ» հանդիպումը։

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մանչեսթր Սիթի»-ի նախագահի հետ
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մանչեսթր Սիթի»-ի նախագահի հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր