ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
15:30, 20.08.2019 | mamul.am
5463 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում էր և ուղիղ միացմամբ ներկայացնում էր գյուղի զարգացման պատմությունը։ Նա զրուցում էր Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով կազմել էր գյուղի զարգացման 10-ամյա ծրագիրը: Ավելի ուշ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ղուկասյանին պատրաստվում է նշանակել ՀՀ վարչապետի խորհրդական։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր