ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ուկրաինան և Թուրքիան անօդաչու թռչող սարքերի նոր մոդել են մշակում
16:10, 20.08.2019 | mamul.am
3726 | 0

Ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության և թուրքական Baykar Defence ընկերության առաջին համատեղ նախագիծը կլինի նոր սերնդի հարվածային անօդաչու «Akindji» թռչող սարքը։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով «Ուկրսպեցէքսպորտ» պետական կոնցեռնի մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ «Ուկրոբորոնպրոմ»-ը և Baykar Defence-ն հիմնել էին համատեղ ձեռնարկություն, որը մասնագիտանալու է գերճշգրիտ զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում:
«Նոր սերնդի հարվածային անօդաչու թռչող սարքը մշակվել է 21-րդ դարի պահանջներին համապատասխան և նախատեսված է ինչպես թուրքական, այնպես էլ ուկրաինական զինված ուժերը զինելու համար: Դրա հիմնական առավելություններից մեկն այն է, որ մեծ ճշգրտությամբ հարվածներ կարող են իրականացվել այն զինամթերքով, որոնք օգտագործվում են սովորական ռազմական ինքնաթիռներում»,- հաղորդում է «Ուկրոբորոնպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Պավել Բուկինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր