ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայաստանում քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ». Ոսկան Սարգսյան
16:20, 20.08.2019 | mamul.am
11411 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար դրամից պակաս չի լինելու։ Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ովքեր քիչ դասաժամեր ունեն և համեստ ռոճիկ, կրճատվելո՞ւ են, Հայաստանում քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ։ Հաշվարկվա՞ծ է, թե ուսուցիչների նվազագույնը 108 հազար դրամ աշխատավարձի դեպքում պետական բյուջեից հավելյալ որքա՞ն ծախս է լինելու։ Հուսամ, որ նախարար Հարությունյանի այդ խոստումը չի համալրելու նոր իշխանության խոստացված, սակայն չկատարված բազում խոստումների ցանկը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր