Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիգրան Ավինյանը ճիշտ է ասում, իսկապես կառավարությունը վախենալու ոչ մի պատճառ չունի, քանի որ խոշոր կապիտալիստների պահանջներն ու քմահաճույքները կյանքի են կոչվում սիրով ու հանդուրժողաբար։ Վախենալ միշտ էլ պետք է, քանի որ վախը որպես այդպիսին մեր գոյության ապացույցն է։ Չեն վախենում միայն անշարժ ու անկենդան օրգանիզմները, քանի որ չունեն այնպիսի մի արժեք, հանուն որի արժե վախենալ։ Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար»։ |