Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 528.61, RUB 7.41, GBP 592.94
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Լավ, բա մենք ինչո՞ւ ենք այսքան ապուշացել, որ մեր երկաթն ու պղինձը, ոսկին ու ուրանը տանք ուրիշներին». Աշոտ Միրզոյան
23:35, 21.08.2019

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախր բաներ կան, որ մեր նախնիները դեռ հինգ հազար տարի առաջ են իմացել ու նույնիսկ այլ տարբերակներ չեն էլ քննարկել։ Որովհետև այլ տարբերակներն արդեն իրենց գոյությանը սպառնացող են։
Օրինակ, եթե հիքսոսները երկաթի հանքաքարից երկաթ չստանային ու երկաթի զենքեր, զրահներ չստեղծեին, այլ հանքաքարն ուղարկեին Եգիպտոս (գետերով լավ էլ, դեռ էն թվերին, բեռներ տարել են) ու նրանց սովորեցնեին երկաթից զենքեր ստանալը, իրենք կարո՞ղ էին սոսկ պղնձազեն Եգիպտոսը գրավել, թե՞ հակառակը կլիներ։
Կամ եթե ձիերին էլի արտահանեին ու օտարներին սովորեցնեին կառքեր պատրաստելը (այդ թվերին կառքերը տանկերի նման բան են եղել) կամ լավաշի պատրաստման եղանակը նրանց տային... Իրենք կարո՞ղ էին անապատներում թշնամիներից ավելի առույգ լինել, երկարատև արշավների գնալ, հյուծված հակառակորդներին հեշտությամբ հաղթել, թե՞ հակառակը կլիներ։
Լավ, բա մենք ինչո՞ւ ենք հիմա այսքան ապուշացել, որ մեր երկաթն ու պղինձը, ոսկին ու ուրանը տանք ուրիշներին։ Ինչո՞ւ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր