ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՆԱՄ-ում բացվել է Գոռ Արթի՝ «Գլոբալ» խորագիրը կրող ցուցահանդեսը
20:10, 21.08.2019 | mamul.am
2462 | 0

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Գոռ Արթի (Գոռ Միրիջանյանի)՝ «Գլոբալ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

«Գոռը ներկայացրել է աբստրակտ աշխատանքներ, որոնք բազմաոճ ու բազմաբնույթ են, բայց միևնույն ժամանակ ոճական առանձնահատկությունները խիստ ակնառու են: Այս նկարներում արտացոլված է նաև հեղինակի նուրբ ու հետաքրքիր գունազգացողությունը»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը:

Բազմաթիվ մրցույթների մրցանակակիր Գոռ Արթը (Գոռ Միրիջանյանի) սովորել է Մասիս քաղաքի Արվեստի դպրոցում (1995-1999 թթ.), 2005-ին` Փանոս Թերլեմեզյանի անվան Երևանի գեղարվեստի պետական քոլեջում (քանդակի բաժին), 2006-2010 թթ.` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (քանդակի բաժին), 2008 – 2010 թթ.` ԵՊՀ-ի ռոմանո-գերմանական ֆակուլտետում, 2010 – 2011 թթ.` Ֆլորենսիայի արվեստների ակադեմիայում (քանդակի, գեղանկարի և ինտերիերի դիզայն):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր