ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ալաշկերտ»-ը բոսնիացի ֆուտբոլիստ է ձեռք բերել
11:35, 21.08.2019 | mamul.am
2240 | 0

«Ալաշկերտ»-ի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ: 2015-2018 թվականներին 26-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Ռադնիկ» ակումբում, որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր առաջնության մեկնարկն Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտու»-ի կազմում ` դառնալով 5 գոլի հեղինակ:

«Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտ»-ի դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ՝ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտ»-ը միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- նշել է նորեկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր