ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Նիկոլի ուժը ժողովուրդն է, որի աջակցությունը կորցնելուց հետո նա կկորցնի իշխանությունը». Ոսկան Սարգսյան
04:40, 22.08.2019 | mamul.am
3940 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը, իշխանության համակարգում, կառավարող կուսակցության մեջ, քաղաքական դաշտում այժմ հակակշիռներ ունի, նմանվում է մի ավտոմեքենայի, որն արգելակներ չունի։ Հստակ չէ այս իշխանության սոցիալական հենքը, այն խառնիճաղանջ է։ Այս պայմաններում միակ ապավենը մնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որը հալվում է Գրենլանդիայի սառույցի նման։ Նիկոլը նմանվում է Անթեյին, ով ուժ էր առնում գետնին հպվելուց։ Նիկոլի ուժը ժողովուրդն է, որի աջակցությունը կորցնելուց հետո նա կկորցնի իշխանությունը։ Ամուլսարի նման ևս մեկ Պյուռոսյան հաղթանակ, և հեղափոխական իշխանության պարտությունն ապահովված է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր