ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ցուցադրվել են իսրայելական նոր զրահափոխադրիչների հնարավորությունները
17:20, 21.08.2019 | mamul.am
5632 | 0

Իսրայելական ակտիվ պաշտպանության տանկերի համար զինամթերք արտադրող Elbit Systems-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված են «Eitan» զրահափոխադրիչների վրա տեղադրված «Iron Fist» («Երկաթե բռունցք») համակարգերը։
Նախատեսվում է, որ «Eitan» զրահափոխադրիչը կհամալրի իսրայելական բանակը 2020 թվականին: Համակարգը ներկայացված է երկու կազմաձևով` զրահապատ մարտական մեքենաների, հետևակային մարտական մեքենաների և լոգիստիկ մեքենաների (թեթև քաշային), ինչպես նաև հիմնական մարտական տանկերի համար (ծանր)։
«Երկաթե բռունցքը» ունակ է հայտնաբերել և նույնականացնել հակատանկային հրթիռները, ինչպես նաև բռնել դրանք՝ առանց մեքենայի և անձնակազմի համար սպառնալիքի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր