ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
14:10, 21.08.2019 | mamul.am
6685 | 2

ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: «Այստեղից գնալու ենք Իտալիայի դեսպանատուն ու 29 կետից բաղկացած նույնաբովանդակ նամակ ենք հանձնելու: Նամակում նշել ենք, թե մեկ տարվա դատական պրոցեսի ընթացքում ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել թե՛ դատաքննության, թե՛ գործի քննության վերաբերյալ: Այսկերպ փորձում ենք դեսպանների դիրքորոշումը հասկանալ»,- ասաց Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը:

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ էին փոխանցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին:

Տեսանյութը՝ Factor.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր