Թուրքիայի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում, ապրում է 113-ամյա Այշե Ուչարը, գրում է Ermenihaber.am-ը: Երբ 1907 թվականին նա լույս ախարհ եկավ, Օսմանյան կայսրության գահին բազմած էր արյունարբու սուլթան Աբդուլ Համիդը։ Այդպիսով թուրք տատիկը ժամանակակիցն է եղել վերջին երեք օսմանյան սուլթանների: Ու երբ Օսմանյան կայսրությունը կործանվեց, իսկ վերջին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդինն էլ գահընկեց արվեց, նա արդեն 15 տարեկան էր։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքից սկսած Այշե Ուչարը տեսել է Թուրքիայի բոլոր 12 նախագահներին մինչև Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներառյալ, ինչպես նաև այդ ողջ ընթացքում պաշտոնավարած 27 վարչապետներին։ Նա ժամանակակիցն ու ականատեսն է եղել Թուրքիայի Հանրապետության կազմավորումից մինչ օրս տեղի ունեցած բոլոր պատմական իրադարձությունների։ |