Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 528.61, RUB 7.41, GBP 592.94
+23 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թուրք 113-ամյա տատիկը տեսել է 3 սուլթան, 12 նախագահ և 27 վարչապետ
20:20, 21.08.2019

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում, ապրում է 113-ամյա Այշե Ուչարը, գրում է Ermenihaber.am-ը: Երբ 1907 թվականին նա լույս ախարհ եկավ, Օսմանյան կայսրության գահին բազմած էր արյունարբու սուլթան Աբդուլ Համիդը։ Այդպիսով թուրք տատիկը ժամանակակիցն է եղել վերջին երեք օսմանյան սուլթանների: Ու երբ Օսմանյան կայսրությունը կործանվեց, իսկ վերջին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդինն էլ գահընկեց արվեց, նա արդեն 15 տարեկան էր։

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքից սկսած Այշե Ուչարը տեսել է Թուրքիայի բոլոր 12 նախագահներին մինչև Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներառյալ, ինչպես նաև այդ ողջ ընթացքում պաշտոնավարած 27 վարչապետներին։ Նա ժամանակակիցն ու ականատեսն է եղել Թուրքիայի Հանրապետության կազմավորումից մինչ օրս տեղի ունեցած բոլոր պատմական իրադարձությունների։
Մուղլայի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաճախ են այցելում Այշե Ուչարին։ Նրան այցելում են նաև թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի Մուղլայի երկրպագուների կազմակերպության ղեկավարն ու անդամները, քանի որ թուրք տատիկը և 1907 թվականին ստեղծված «Ֆեներբահչե» ակումբը տարեկիցներ են։

Թուրք 113-ամյա տատիկը տեսել է 3 սուլթան, 12 նախագահ և 27 վարչապետ
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր