ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վանեցյանը երեք ֆուտբոլիստների վերաբերյալ որոշում է կայացրել
22:55, 21.08.2019 | mamul.am
5823 | 0

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերը:

Հաշվի առնելով Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունը, ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի համընդհանուր շահերը և մինչխաղային մարզումների կարգով ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի` անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը՝ որոշվել է կասեցնել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից երեքն արդեն մարված են):

Հաշվի առնելով ֆուտբոլ խաղի արդարության և հավասարության սկզբունքները՝ կասեցնել նաև «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից չորսն արդեն մարված են) և «Բանանց», ներկայումս «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոյի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` յոթ խաղով որակազրկում, որից հինգն արդեն մարված են): Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր