ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նախկին պատգամավորը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել. «Հրապարակ»
09:25, 22.08.2019 | mamul.am
3592 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել մոտ 200 միլիոն դրամ։

Սակայն երեկ պարզեցինք, որ հայցվորը 518 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել, որի մեջ ներառել է իր ընկերության կրած վնասի չափը, մասնավորապես՝ չվճարվելու պատճառով վարկեր վերցնելը և այլն»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր