ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ»
09:35, 22.08.2019 | mamul.am
4692 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Մամուլում տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանել։ Մասնավորապես նշվում էին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի անունները, որոնք ակտիվ շփումների մեջ են Արմեն Սարգսյանի հետ, և որոնց հնարավոր է՝ ապագա գործընթացներում նորից տեսնենք։

Դավիթ Հարությունյանն այս տեղեկության մասով ասաց․ «Մեկնաբանելու բան չկա էդտեղ։ Արմեն Սարգսյանի հետ մենք ծանոթ ենք շատ վաղուցվանից՝ 87 թվականից, եւ 87 թվականից մենք ունենք ընկերական շփումներ»։ Մյուս մասը համարեց անհեթեթություն, թե Սերժ Սարգսյանի «տակից» իր մարդկանց տանում են։ Ի դեպ, Դավիթ Հարությունյանն այժմ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենն է և իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող գրասենյակ ունի»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր