ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք». Սոֆյա Հովսեփյան
17:15, 22.08.2019 | mamul.am
5765 | 0

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կուզեի «Ոչ մեկը կոկորդը չի ճղում Քաջարանի և Թեղուտի համար» արտահայտությունն ասող և իրենց կրկնողների «դուխից» ունենայի (հետաքրքիր է, թե սկզբնաղբյուրն ումն է):
Ասենք իսկ ո՞վ պետք է պայքարի, էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք, ումից եք ակնկալում, ասենք ինչո՞ւ ոչ դու և ես կամ մյուսը, թե ձեր մեջ չկա էդքան նվիրվածություն երկրին, երկրի արժեքներին, բնությանը, հողին, մարդուն ու կենդանուն, մի խոսքով ամեն մի քարին ու թփին: Ի դեպ, ես պայքարել եմ, բայց ձեզ չեմ տեսել այնտեղ, քանի որ տաքուկ տներում էիք, քանի որ ձեր անտարբերությունը ծայրահեղ էր, ինչպես՝ այսօր: Ժող ջան, հարգեք նախ ձեզ, երբ էդ արտահայտությունն անում եք, հետո էլ էն մարդկանց, ովքեր և ձեր և իրենց փոխարեն անշահախնդրորեն պայքարել են: Լավ եղեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր