Մոսկվայի կենտրոնում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանի ղեկավարությունը փակել է Facebook և Instagram սոցիալական ցանցերում իր էջերը:
Հիշեցնենք՝ ղեկավարությունը հայց էր ներկայացրել հուլիսի 27-ի բողոքի ակցիայի կազմակերպիչների դեմ։
Դրանից անմիջապես հետո սոցիալական ցանցերում ռեստորանի վարկանիշը կտրուկ ընկել է, այս մասին գրում է «Коммерсант» պարբերականը։ TripAdvisor-ում նույնպես արշավ է սկսել խանութ-ռեստորանի նկատմամբ՝ քննադատելով սպասարկումը, սննդի որակը, աղմուկը և այլն, այս մասին գրում է «Эхо Москвы»-ն։
Հիշեցնենք՝ ռեստորանի ղեկավարությունը ցույցի կազմակերպիչներից պահանջել է վճարել 550 հազար ռուբլի` որպես ակցիայի օրը հաստատությունը փակելու փոխհատուցում։ Դատավարությունը կսկսվի օգոստոսի 30-ին:
Հուլիսի 27-ին հավաքի կազմակերպիչներից հաստատությունը փակելու փոխհատուցում են պահանջել նաև «Мосгортранс» և «Автомобильные дороги» ընկերությունները: