ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային 500 զինծառայող պետական աջակցություն կստանա
12:20, 22.08.2019 | mamul.am
3038 | 0

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատաեց «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» ծրա­­­­գիրը:

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շա­հա­­ռու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Պաշտպանության նախարարության 500 զինծառայող:

ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառա­յողների կողմից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման կարգ և պայմաններ կսահմանվի:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը, ընդ որում՝ բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր