ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կարծիք տրամադրելու պատրաստակամություն է հայտնել. ՍԴ
14:30, 22.08.2019 | mamul.am
5323 | 0

ՀՀ Սահմանադրական դատարանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.

2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար պարոն Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր