ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Գառնու ձորի ողբերգական վթարի տուժածներից մեկը ևս մահացավ
23:05, 22.08.2019 | mamul.am
6169 | 0

Օգոստոսի 21-ին՝ ժամը 06.00-ին, «Այրվածքային գիտական կենտրոնից» ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 31-ամյա ուղևոր Անտոն Կուլյամինը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 20-ին՝ ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի հարակից ձորում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.30-ի սահմաններում, Գառնու ձոր տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում. 35-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին մեքենայում ամբողջությամբ այրվել է:
Կատարվում է քննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր