ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նրանց համար պրոլետարիատը կեղտոտ խոզերի ու անգրագետ պողոսների կույտ է». Կարպիս Փաշոյան
23:40, 22.08.2019 | mamul.am
4340 | 2

Բաբկենը ոչ ոքի չի վիրավորել, ընդամենը խոսել է իր գաղափարական պատկանելիության դիրքերից, քանի որ նա նեոլիբերալ տնտեսագետ է։ Իսկ նեոլիբերալները թքած ունեն բանվորների ու գյուղացիների վրա, նրանց համար պրոլետարիատը կեղտոտ խոզերի ու անգրագետ պողոսների կույտ է, որը պետք է անխնա շահագործվի։ Կարևորը տնտեսության մեխանիկական աճն է, իսկ մարդն այդ աղյուսակում ընդամենը թվաբանական միավորի կարգավիճակ ունի, որին կարելի է հարկ եղած դեպքում նաև տշել։
Մարդկային տեսանկյունից ես Բաբկենին շատ եմ հարգում, բայց իմ համոզմունքն այն է, որ նմանատիպ հայացքներ ունեցող մարդիկ պետք է հեռու մնան պետության տնտեսական քաղաքականությունը մշակելու աշխատանքից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր