ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայ թիավարողները դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
00:35, 23.08.2019 | mamul.am
3124 | 0

Հունգարիայի Ցեգետ քաղաքում մեկնարկել է թիավարության աշխարհի առաջնությունը: Հայաստանը առաջնությանը ներկայացել է 5 մարզիկով․ Արա Վիրաբյան՝ կանոէ, Էդգար Թության, Վլադիմիր Ալավերդյան, Արթուր Ակիշին, Հայկ Թադևոսյան՝ բայդարկա:

Արա Վիրաբյանը 1 տեղանոց կանոէ մրցաձևի 500 մետր մրցատարածության նախնական փուլում գրանցեց 1:56.72 րոպե արդյունքը և մտավ կիսաեզրափակիչ փուլ:

Վլադիմիր Ալավերդյան-Էդգար Թության զույգը երկտեղանոց բայդարկա 500 մետր մրցատարածությունում գրանցեց 1:43.89 րոպե արդյունը և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։

4 տեղանոց բայդարկա 500 մետր մրցաձևում էդգար Թության, Վլադիմիր Ալավերդյան, Հայկ Թադևոսյան, Արթուր Ակիշին քառյակը գրանցեց 1:33.20 րոպե արդյունքը և դուրս մնացին պայքարից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր