ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այն, ինչ արել են Ռոբն ու Սերժը, ամենևին չի նպաստել մեր անկախացմանը». Արամ Մանուկյան
14:30, 23.08.2019 | mamul.am
3627 | 0

«Քոչարյանից հետո եկավ տարածքների, ունեցվածքի, սեփականության մսխման ժամանակահատվածը, և հիմա ներկայիս իշխանությունն այդ դժվարությունների վրա է նստած: Դրսի ազդեցություններն էլ Հայաստանի վրա ուժեղ են: Այն, ինչ արել են Ռոբն ու Սերժը վերջին 20 տարիներին, ամենևին չի նպաստել մեր անկախացմանը: Հիմա մի քիչ ավելի հանգիստ եմ, բայց դա չի նշանակում որ ամեն ինչ շատ լավ է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշեց, որ ՀՀ-ին սպառնացող վտանգներ կան՝ մատնանշելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, շարունակվող արտագաղթը և մի շարք այլ գործոններ:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հստակ չի արտահայտում իր դիրքորոշումը Արցախի, արտաքին դիվանագիտության, ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ. «Առաջին ամիսներին, երբ հեղափոխական էյֆորիա էր, կարող էր չլինել հստակություն, բայց անցել է ալիքի շրջանը և իշխանությունները պետք է մատչելի, հասկանալի արտահայտեն իրենց դիրքորոշումը նշված հարցերի վերաբերյալ: Որքան ուշացնում ես ռեֆորմները, դրանց իրականացման հնարավորությունը քչանում է»,-ասաց նախկին պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր