ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ձու գողացողը դատվում է, ձի գողացողը՝ ոչ». Ոսկան Սարգսյան
03:15, 24.08.2019 | mamul.am
4455 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ տարվա իշխանափոխությունից հետո մի վտանգավոր երևույթ կա։ Դատարանները հեղեղված են քրեական գործերով, որոնք վերաբերում են ոչ մեծ հանցագործությունների, օրինակ, մեկն ապօրինի մի ծառ է հատել, զինվորը հրել է ծառայակցին, քաղաքացու տնից երշիկ և օգտագործած օծանելիք են գողացել և այլն։ Ձու գողացողը դատվում է, ձի գողացողը՝ ոչ։ Խոշորներից միայն Ռոբերտ Քոչարյանը և Մանվել Գրիգորյանն են դատվում։ Նրանք նախորդ ռեժիմի ցայտուն, կարկառուն կերպարներ են, սակայն միա՞յն նրանք են պատասխանատու Հայաստան մտած միլիարդավոր դոլարներ վարկերի մսխման, յուրացման, հարկերը թաքցնելու, հանքերի թալանի և այլնի համար։ Լինսի ճանապահաշինության ծրագրի պատասխանատու Էդուարդ Բեզոյանը հիմա Ոսկեպարում ճանապարհ է կառուցում, Դիլիջանի ավտոմոբիլային թունելն է պետբյուջեի փողերով սպասարկում, կառավարությունը Թոխմախի Մհերի որդուն հանք աշխատեցնելու համար հարկային արտոնություն է տվել, Տիգրան Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ ժպտերես նկարվում է, Գագիկ Խաչատրյանին ոչ ոք պահանջ չի ներկայացնում։ Մնում է, որ հեղափոխական իշխանությունը Սամվել Ալեքսանյանին կապիտալիստական աշխատանքի հերոսի կամ մեծ բարեգործի կոչում տա և վերջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր