ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Թադևոսյան-Ակիշին զույգն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է
19:25, 23.08.2019 | mamul.am
2999 | 0

Հունգարիայի Ցեգետ քաղաքում ընթացող թիավարության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հայկ Թադևոսյան-Արթուր Ակիշին զույգը բայդրակա 200 մետր մրցատարածությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Նրանք գրանցել են 40.49 վայրկյան արդյունք:

Այսօր մեկնարկի են դուրս եկել նաև Վալդիմիր Ալավերդյան-Էդգար Թության զույգը: Բայդարկա 1000 մետր մրցաձևում ցույց են տվել 3:41.7 րոպե արդյունքը և չեն հաղթահարել որակավորման փուլը, իսկ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում ցույց են տվել 1:43.02 րոպե արդյունքը, ինչը չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար:

Արա Վիաբյանը կանոէ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 1:58.29 արդյունքով դուրս է մնացել պայքարից, իսկ 1000 մետր մրցատարծությունում 4:26.32 արդյունքով չի հաղթահարել որակավորման փուլը:

Վաղը Հայկ Թադևոսյան-Արթուր Ակիշին զույգը բայդարկա 200 մետր մրցատարծության կիսաեզրափակչում կպայքարի եզրափակչի ուղեգրի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր