ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Կնոջ որովայնի խոռոչից հեռացրել են ռեկորդային՝ 25 կիլոգրամանոց ուռուցք
21:15, 23.08.2019 | mamul.am
6535 | 0

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկում 59-ամյա կնոջ օրգանիզմից հեռացրել են ռեկորդային մեծության ուռուցք: Շտապօգնությունը կնոջը հիվանդանոց է հասցրել որովայնի ուժգին ցավերով և խիստ ծանրացած շնչառությամբ:

Երբ բժիշկները կարողացել են կայունացնել կնոջ առողջական վիճակն ու հետազոտել, պարզել են, որ նրա ձվարաններից մեկում հսկայական նորագոյացություն կա: Անհապաղ վիրահատություն է նշանակվել, որի արդյունքում հեռացվել է 25 կիլոգրամանոց բարորակ ուռուցքը: Վիրահատությունը հաջող է անցել, հիվանդն իրեն լավ է զգում: Բժիշկները նշել են, որ նման չափերի նորագոյացությունն առաջացել է սեփական առողջության հանդեպ ծայրաստիճան բարձիթողի վերաբերմունքի պատճառով:

Կնոջ որովայնի խոռոչից հեռացրել են ռեկորդային՝ 25 կիլոգրամանոց ուռուցք
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր