ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քննչականն զբաղված է «Լիդիան»-ի փիառով, փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել». Ս. Մարտիրոսյան
21:35, 23.08.2019 | mamul.am
5698 | 1

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննչական կոմիտեն իր յություբյան էջի վրա տեղադրել է տեսանյութ Ամուլսարի վերաբերյալ մուլտֆիլմով։ Տեսանյութը չունի ոչ մի նկարագրություն։ Նույն բանը տեղադրվել է կայքի վրա։
Նկարագրող տեքստը հետևյալն է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:»
Ըստ տեքստի՝ ստացվում է, որ տեսանյութը Քննչականին է պատկանում և իր կողմից է արտադրված։
Մինչդեռ սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ:
Այս փաստերի հավաքածուն ստեղծում է անթույլատրելի արարքների մի շղթա։ Սկսած նրանից, որ Քննչականը, փաստացի, գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով իրական հեղինակին։ Վերջացրած նրանով, որ Քննչականը զբաղված է Լիդիանի փիառով եւ փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել։

Վերջում ձեռքի հետ նշեմ, որ Քննչականի կայքում ներքևի հատվածում սոցցանցերի հղումներ են, որոնք պարզապես խնդալու են. «Ֆեյսբուք»-ի հղումը տանում է դեպի արգելափակված օգտատեր, «Թվիթեր»-ինը պարզապես «Թվիթեր»-ի վրա է տանում, ինչպես նաև առկա է «Գուգլ Փլասի հղումը. տվյալ սոցցանցը այլևս գոյություն չունի։
Եկեք միասին բարեփոխենք պետական համակարգը և շտկենք սխալները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր