Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 528.61, RUB 7.41, GBP 592.94
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«300 հոգով որոշել են 4000 հոգու տեղը, ողջ Հայաստանի տեղը». Թեհմինե Ենոքյան
22:15, 23.08.2019

Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանիպուլիացիա Ամուլսար
Իրավունքի խախտման աղաղակող փաստն այն է, որ Գորհայք համայնքի 200, Սարավանի 20 և Գնդեվազից 50 հոգով կարող էր Լիդիանը պայամանվորվել հողերի առք ու վաճառքի վերաբերյալ, միայն այս համայնքները ճանաչվեին ազդակիր համայնք և միայն այստեղ իրականացվեր հանրային լսումներ։
Ջերմուկ 4000 հոգանոց համայնքի և Գնդեվազի 800 բնակչի կարծիքը ամրագրված չէ որևէ տեղ,
Մեղմ ասած՝ 300 հոգով որոշել են 4000 հոգու տեղը, ըստ էության՝ ողջ Հայաստանի տեղը․․․ Դրա համար էլ մի տարի 2 ամիս ա ճանապարհները դրած փակած ա:
Սրա մասին դեռ բարձրաձայնել ենք 2011 թվականից։ Դատական հայցեր ենք ներկայացրել կառավարության դեմ, որ ազդակիր համայնք ճանաչվի Ջերմուկը, մեր հայցերը դատարանը չի լսել ու ոչ էլ հաշվի են առել մեր դիմում բողոքները․․․
Նոր կառավարությունը մի նորմալ հանդիպում ի վիճակի՞ ա կազմակերպի, որտեղ 200 հոգի նստած չլինեն բոլոր կողմերից գոռան ու խոսելու հնարավորությունն էլ 6 րոպե չլինի՞․ կամ անակնկալ չգնան Ջերմուկ մարդկանց տները մտնելով սեղանի փոշի ստուգելով հանքի շահագործման որոշում կայացնեն․․․
Ամուլսարի ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցրած ճանաչվի և նոր հանրային լսումներ անցկացվեն, բնականաբար, այս փուլը Լիդիանը չի հաղթահարելու, դրա համար էլ սարսափում են նրանից, որ նոր ՇՄԱԳ կազմեն ու գնան մարդկանցից ստանան համաձայնություն»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր