Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով այժմ հանդես է գալիս ճապոնական «Սագան Տոսու» ակումբի կազմում, այսօր ավարտեց մարզական կարիերան: Վերջին խաղում նրա ակումբը 1։6 հաշվով պարտվեց «Վիսել Կոբե»-ի, որի կազմում հանդես են գալիս Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյան և Անդրես Ինիեստան։ Հիշեցնենք՝ մարզական կարիերայի ընթացքում Տորեսը հանդես է եկել «Աթլետիկո»-ում, «Չելսի»-ում, «Լիվերպուլ»-ում և «Միլան»-ում: Տորեսը Եվրոպայի լիգայի կրկնակի հաղթող է, Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի գավաթակիր։ |