ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԱԳ նախարարների մոտակա հանդիպ­մանն ընդառաջ Բաքուն կփորձի օգտագործել «դաշնա­կիցներին» ՀՀ-ի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար. «Ժամանակ»
10:05, 24.08.2019 | mamul.am
3167 | 0

«ԵԱՀԿ մամուլի ծառայու­թյունն ադրբեջանական լրատ­վամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մոտ ժա­մանակներս սպասվող հան­դիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպ­ման օրվա և վայրի մասին տեղե­կացնում են հանդիպումից մի քանի օր առաջ:

Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի որ հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո հայտնի էր թե նոր հանդիպման պատրաս­տականության, թե նաև դրա անցկացման հավանական ժամանակահատվածի մասին՝ սեպտեմբերի վերջ, ՄԱԿ Գլխա­վոր ասամբլեայի շրջանակ, Նյու Յորք:

Այս իմաստով, մոտակա հան­դիպման մասին տարածված տեղեկությունն ինքնին, մեծ հաշվով, անսպասելի կամ նո­րություն չէ: Առավել կարևոր է հարցը, թե ինչ բովանդակու­թյուն է պարունակելու հնարա­վոր հանդիպումը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի առաջնորդի ունեցած պատմական ելույթից հետո, որը առաջացրել էր Բաքվի դժգոհությունը: Այն, որ Բաքուն դժգոհելու էր այդ ելույթից, կաս­կած չկար: Հարցն այն է, թե ելույթը ինչ արձագանք է առա­ջացրել միջազգային շրջանա­կում և համանախագահների մոտ:

Ահա այստեղ է առաջիկայում սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաք­վի դժգոհության հանդեպ, որովհետև մինչ այժմ եռանախագահները որևէ կերպ չեն արձագանքել Ստեփանակերտի ելույթին: Ու թեև չկա թե բացասական, թե դրական ար­ձագանք, այդուհանդերձ, դիվանագիտական-քաղաքական պրակտիկայի տողատակերում այդ հանգամանքը՝ լռությունը, ինքնին դրական երանգ է պա­րունակում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր