ՌԴ-ն կզբաղվի Աբխազիայի զինված ուժերի արդիականացմամբ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի և աբխազ պաշտոնակից Մերաբ Կիշմարիայի հետ հանդիպմանը: Հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ օգոստոսի 23-ին: Շոյգուն հիշեցրել է Ռուսաստանի և Աբխազիայի կողմից համատեղ պաշտպանության և անվտանգության տարածքի ստեղծման և հայտարարել ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման մասին: |