ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանն այսօր կդառնար 33 տարեկան
11:50, 24.08.2019 | mamul.am
5480 | 0

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 33 տարեկան։

Գեղամը ծնվել է 1986թ. Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։
Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։
2016-ի ապրիլին 2-ի գիշերը թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։
Գեղամը մարտական ընկերների հետ արիաբար կռվել է Թալիշի պաշտպանության ժամանակ։

Գեղամ Մկրտչյանը քառօրյա պատերազմում զոհվել էր՝ չիմանալով, որ առաջնեկի է սպասում:
«Ամուսինս զոհվել է ապրիլի 3-ին: Ինձ սկզբում չէին ասել: Ասել էին միայն, թե ծանր վիրավորվել է ու տեղափոխել են հիվանդանոց: Ապրիլի 4-ին իմացա այդ մասին: Վատացա, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ու այդ ժամանակ իմացա, որ երեխայի եմ սպասում»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր Գեղամի կինը՝ Անուշը։ Ապրիլյան պատերազմի հերոսը դուստր է ունեցել:
Գեղամ Մկրտչյանը հետմահու պաչգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից՝ «Արիություն» մեդալներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր