ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թրամփը կոչ է արել ամերիկյան ընկերություններին հեռանալ Չինաստանից
05:10, 25.08.2019 | mamul.am
7759 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորում է ամերիկյան ընկերություններին անհապաղ Չինաստանի հետ համագործակցության այլընտրանք փնտրել, բիզնեսը և արտադրությունը վերադարձնել Միացյալ Նահանգներ: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:

ԱՄՆ առաջնորդը մտադիր է պատասխանել Չինաստանի իշխանությունների գործողություններին, որոնք հայտարարել են Չինաստան առաքվող ամերիկյան ապրանքների վերաբերյալ լրացուցիչ տուրքերի մասին:

«Մեր երկիրը տարիների ընթացքում հիմարաբար կորցրել է տրիլիոնավոր դոլարներ: Նրանք գողանում էին մեր մտավոր սեփականությունը, որն ամեն տարի արժե միլիարդավոր դոլարներ, և նրանք ուզում են այսպես շարունակել: Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»,- գրել է Թրամփը:

Ըստ նրա, Միացյալ Նահանգները «Չինաստանի կարիքը չունեն», քանի որ ԱՄՆ-ը «առանց նրանց շատ ավելի լավն է»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի համար՝ 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների 10%-ի չափով: Սակայն որոշում կայացվեց նոր մաքսատուրքերի սահմանման հետաձգման մասին մինչև դեկտեմբերի կեսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր