ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Երևանում ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա զոհ
13:10, 24.08.2019 | mamul.am
11554 | 0

Այսօր՝ ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան (ժողովրդին հայտնի Ախպարաշեն) փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` բախման հետևանքով Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ճանապարհային ոստիկանության ծառայողների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր