Այսօր՝ ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան (ժողովրդին հայտնի Ախպարաշեն) փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` բախման հետևանքով Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ճանապարհային ոստիկանության ծառայողների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ |