ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ամուլսարի հանքի հնարավոր փակումն ատոմակայանի փակման հետ համեմատելն անազնիվ, մանիպուլյատիվ հնարք է». Հայկ Մարտիրոսյան
09:40, 25.08.2019 | mamul.am
6875 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հանքի հնարավոր փակումը ատոմակայանի փակման հետ համեմատելն անազնիվ, մանիպուլյատիվ և նվաստ հնարք է` ուղղված պակաս գրագետ լսարանին` արտաքնապես գրագետ, բայց ներքուստ ավելի անգրագետ մի խավի կողմից:

Միջուկային էներգիան ամենամաքուր էներգիան է, որ սարսափելի վտանգներով է հարուստ, բայց որը, ճիշտ շահագործելու պարագայում` բավական անվտանգ կարող է լինել:

Երբ փակվեց ատոմակայանը, դեռևս դրա համակարգը արդիականացված չէր, իսկ Մեծամորը մինչ այսօր մնում է խնդրահարույց այն առումով, որ սահմանափակող պատյան չունի, իսկ շահագործման ժամկետներն անընդհատ երկարացվում են: Չնայած դրան` ռիսկերը շատ մեծ չէին և հիմա առավել փոքր են, թեև մնում են: Ֆուկուսիմայից հետո Գերմանիան ամբողջությամբ հրաժարվեց ատոմային էներգետիկայից, թեև դա կրկնեմ` ամենամաքուր էներգետիկ աղբյուրն է:

Ի հակադրություն դրան` մետաղական հանքարդյունաբերությունը երբեք «մաքուր» չի լինում: Գուցե Փաշինյանի Հայաստանում կլինի: Ճիշտ այնպես ինչպես հեղափոխությունն էր այստեղ իր տեսակով «առաջինը»: Իսկ ընդհանրապես` ամենուր, միշտ առանց բացառության` դա ի սկզբանե կեղտոտ և անչափ վտանգավոր արդյունահանում է, որ լավագույն պայմաններում անգամ թունավորում է մերձակայքում ամեն բան:

Համեմատությունն անազնիվ է և նենգ: Չի կարելի հասարակությանը կա´մ տգետի տեղ դնել, կա´մ էլ կանխամտածված տգիտացնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր