ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Էդմոն Մարուքյանի կոչը՝ կառավարությանը
19:10, 24.08.2019 | mamul.am
5579 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին, երբ իմ կողմից բարձրաձայնվում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ուղղություններ ավելացնելու անհրաժեշտության հարցը, այն, բնականաբար, բովանդակային քննարկման առարկա չդարձավ:

Այս անգամ որոշեցի ինքս օգտվել Գյումրու օդանավակայանից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ է այն առաջարկում ուղևորներին, և պետք է ասեմ, որ օդանավակայանն ունի զարգանալու մեծ ներուժ։

Պետք է նաև խորին շնորհակալությունս հայտնեմ տեղի սահմանապահ ծառայության, սպասասրահի և մաքսայինի աշխատակիցներին՝ մեծ պատասխանատվությամբ, ջերմությամբ ու պատրաստակամությամբ պատմելու համար, թե ինչպես կարող է իրենց օդանավակայանը զարգանալ և ինչպես են նրանք դրան սպասում ու պատկերացնում։

Մինչդեռ, ըստ այժմ ստացվող տեղեկությունների՝ իռլանդական «RyanAir» ընկերությունը մտնում է հայկական շուկա, սակայն պայմանագիր է կնքում ոչ թե «Շիրակ», այլ «Զվարթնոց» օդանավակայանի հետ, ինչը կրկին անգամ ուժեղացնում է Զվարթնոցի և հետևաբար թուլացնում Գյումրու օդանավակայանի դիրքերը։

Այսպիսով, կոչս է կառավարությանը՝ հնարավորինս ամրապնդել Գյումրու օդանավակայանի պոտենցիալը, բարելավել սպասասրահի պայմաններն ու ամենակարևորը՝ վերջապես ջանք գործադրել ավելացնել նոր ուղղություններ «Շիրակ» օդանավակայանից՝ ամրապնդելու համար նրա դիրքերը և մրցակցային հնարավորությունները շուկայում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր