ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ էլ տեսնեմ այս գրառման մեկնաբանություններում, մեկ է, չեմ ջնջելու այս գրառումս, ու ոչ էլ փակելու եմ մեկնաբանությունները, քանի որ նույնիսկ 0,001% կապ չունեմ էն ամենի հետ ինչ ասվում է: Գրեք ամենվերջին բառերը ու սարքեք ամենավերջ մեմերը, նկարներս ֆոտոշոփ արեք ինչքան ցանկանում եք: Դա ինձ չի խանգարելու: Կջնջեի ու կփակեի, եթե մեկնաբանությունները ճիշտ լինեին: Գրառման մեջ հստակ երևում է, որ խոսքս վերաբերում է իրավիճակի խոցելիությունից ի շահ իրենց օգտվող խմբերին, քանի որ կան մարդիկ, ում չի հետաքրքրում ոչ բնությունը ոչ էլ տնտեսությունը, իրենց հետաքրքրում է հասարակակության մեջ ստեղծված անհամաձայնությունը, բայց, իհարկե, խոսքը այսօր դարձել է շահարկումների ամենամեծ գործիքը, հետևաբար, բոլորը կողմերը կարող են օգտագործել իմ խոսքը այնպես ինչպես հարմար է, օգտատերերը` ըստ իրենց տրամադրության, ֆեյսբուքյան ֆեյքերը` ըստ իրենց օրվա աշխատանքի հանձնարարության: |