ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հրդեհը նկուղային մասից է զարգացել ու ինտենսիվ տարածվել՝ կազմելով հսկայական մակերես». ԱԻՆ ներկայացուցիչ
21:15, 24.08.2019 | mamul.am
4200 | 0

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ «Մալաթիա մոլ»-ի տարածքում այս պահին աշխատում է 20 մարտական հաշվարկ: «Հսկայական մակերես է: Մի երկու տեղամասում հնարավոր եղել է հրդեհը մեկուսացնել, բայց ինտենսիվ տարածվում է: Հրդեհը նկուղային մասից է զարգացել՝ կահույքի արտադրամաս, փայտանյութ է եղել այդտեղ, բայց էս պահին հնարավոր չէ հստակ ինֆորմացիա տրամադրել: Պայթյունավտանգ նյութեր չեն հայտնաբերվել»,- ասաց նա: Փոխգնդապետը նշեց, որ մարզերից հավելյալ մարտական հաշվարկ բերելու անհրաժեշտություն չկա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր